Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանուն նավթի գնի փրկության

Հանուն նավթի գնի փրկության
17.02.2016 | 08:58

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններում համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ: Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթարդյունահանման ծավալները պահել հունվարյան մակարդակի վրա: Փետրվարի 16-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ բանակցություններից հետո Ալի ալ-Նաիմին հայտնել է, որ Կատարը և Վենեսուելան նույնպես միացել են պայմանավորվածությանը և հույս են հայտնել, որ մյուս նավթարդյունահանող երկրները ևս կընդունեն առաջարկվող պայմանները:
2014-ի հունիսից նավթի համաշխարհային գները 70 տոկոս անկում են ապրել՝ հասնելով մեկ բարելի դիմաց 34 դոլարի մակարդակին, որ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնեցրել նավթային եկամուտներից կախում ունեցող երկրներին՝ Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրաքին:
ՕՊԵԿ-ի ևս մեկ անդամ` Քուվեյթը, համաձայնվել է սառեցնել նավթի արդյունահանումը ներկա մակարդակում: Օրական երկիրը արդյունահանում է մոտ 3 միլիոն բարել նավթ: Պայմանագիրը կգործի նվազագույնը երեք ամիս: Դա արվում է նավթի պաշարները կրճատելու նպատակով: Հնարավոր է՝ Իրաքը ևս միանա պայմանավորվածությանը: ՕՊԵԿ-ի 13 մասնակիցներից հինգը որոշել են սառեցնել արդյունահանումը: Դեմ են Իրանը և Ադրբեջանը: Բանակցությունների արդյունքների հայտարարումից անմիջապես հետո Brent նավթը էժանացել է` մեկ բարելի դիմաց հասնելով 35,50-ից 33,70 դոլարի: Տեղական ժամանակով 19.40-ի դրությամբ հյուսիսծովային նավթի մեկ բարելն արժեցել է 32,82 դոլար:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ